Աշխարհ

09.05.2013 09:36


Բեռլուսկոնիին դատապարտվեց չորս տարի ազատազրկման

Բեռլուսկոնիին դատապարտվեց չորս տարի ազատազրկման

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ` Միլանի Վերաքննիչ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է չորս տարվա ազատազրկման:
Ինչպես տեղեկացրել էինք, 2012թ. հոկտեմբերին Բեռլուսկոնիին չորս տարվա ազատարզկման էր դատապարտել Միլանի դատարանը` հարկերը վճարելուց խուսափելու համար: Իտալիայի նախկին վարչապետը պետությանը հասցված վնասի համար պետք է վճարարեր 10 մլն եվրոյի չափով տույժ: Բացի այդ, Բեռլուսկոնիին արգելվել էր երեք տարվա ընթացքում պետական պաշտոն զբաղեցնել: Ավելի ուշ չորս տարին դարձավ երեք տարի` Համաներման օրենքի շնորհիվ: Նախկին վարչապետի փաստաբանները վճիռը բողոքարկեցին:

Այս տարվա մարտին Բեռլուսկոնին դատապարտվեց ևս մեկ տարվա ազատազրկման մեկ այլ ` 2005-ին «Unipol» խմբի կողմից BNL բանկի ձեռք բերման գործով:

Այս խորագրի վերջին նյութերը