–Ծիծաղելի որոշում էր։ Բոլոր հիմքերը կային, որ Վճռաբեկ դատարանը անմեղ ճանաչեր կամ արդարացներ մեզ, իհարկե եթե նայում ենք իրավական տեսանկյունից։ Իսկ քաղաքական տեսանկյունից՝ սպասելի և տրամաբանական որոշում։
–Ի՞նչ նպատակով նման որոշում կայացվեց։
–Սերժ Սարգսյանը փորձում է դա պահել մեզ վրա ճնշում գործադրելու համար։ Նա չի ուզում հավատալ, որ այդ տեսակ լծակներով մեզ վրա ազդել հնարավոր չէ։
–Սակայն եթե այլ տեսանկյունից նայենք, Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը չբեկանելու դեպքում, փաստորեն, նաև կոնկրետ Ձեզ այսօր կամ վաղը պետք է ազատազրկեին։ Այս տեսանկյունից արյդոք դրակա՞ն չէ սույն որոշումը։
–Դրական չի կարող լինել, որովհետև այս գործն ի սկզբանե քաղաքական նպատակներ ու պատճառներ ուներ։ Այսինքն՝ չի կարելի համարել, որ չազատազրկեցին, ուրեմն դրական է։ Տիգրան Առաքելյանը մինչև հիմա պահվում է բանտում։ Այս գործով քրեական հետապնդում է իրականացվում՝ քաղաքական նպատակներով։ Այս ամենը հաշվի առնելով՝ չի կարելի որևէ դրական բան գտնել։
–Ասում եք, որ սա որպես լծակ է իշխանությունը պահում։ Բայց հնարավո՞ր է, որ ինչպես ձեզ, այնպես էլ մյուս ակտիվիստների վրա կարողանան ճնշում գործադրել և ի վերջո հասնեն իրենց նպատակին։
–Սերժ Սարգսյանն ու իշխանությունն իրենց հաշվարկներում սխալվում են և երբևէ չեն կարող ազդել մեզ վրա։ Գուցե նրանք այս ճանապարհով կարողանան վախեցնել այն քաղաքացիներին, երիտասարդներին, ովքեր դեռ այդքան ակտիվ չեն և նոր են սկսում իրենց պայքարը։
–Պատահակա՞ն եք համարում, որ Վճռաբեկի այս նիստը հետաձգվել էր Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Ի՞նչ էր դա նշանակում։
–Դա նշանակում էր, որ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացներ ըստ ավագանու ընտրությունների արդյունքների։ Եթե ավագանու ընտրությունների արդյունքում դժվարանար ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի կյանքը Հայաստանում, իրենք այս գործն օգտագործելու էին ինչ–որ առումով դժվարացնելու համար ընդդիմության կյանքը։ Եթե ամեն ինչ անցներ այնպես, ինչպես իրենք պլանավորել էին, բնականաբար կթողնեին սառեցված վիճակում, հետո այն օգտագործելու նպատակով։
–Վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք ունե՞ք։
–Որևէ ակնկալիք չունեմ։ Ակնկալիքը մեկն է. որ մինչև հաջորդ դատական նիստը կհաջողվի ազատվել այս իշխանությունից, և կիրականացվի իրական արդարադատությունը։ Թե դա ինչքանով է հավանական, ինչքանով՝ ոչ, դա այլ հարց է։ Միակ ակնկալիքը դա է։
Սարգիս Գևորգյան. «Ծիծաղելի որոշում էր»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ Սարգիս Գևորգյանի հետ
–Ի՞նչ գնահատական կտաք Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշմանը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը