Լրահոս

06.07.2009 13:34


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները հուլիսի 8-ին կժամանեն Երևան։ Այդ մասին հաղորդել է ՀՀ արտգործնախարարությունը։ Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ արդեն հուլիսի 9-ին ինքը գտնվելու է Բաքվում։ Դիվանագետների հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագհների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելն է, որը տեղի կունենա հուլիսի կեսերին Մոսկվայում։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը