Լրահոս

06.07.2009 12:38


Ռուբեն Հախվերդյանը հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ռուբեն Հախվերդյանը հայ-թուրքական սահմանի բացման մասին

«Երբ սահմանը բացվի, մեր փողոցներում ավելի շատ ներարկիչներ կգտնենք։ Ինձ ամենից շատ նարկոթրաֆիկի հարցն է անհանգստացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուբեն Հախվերդյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին։

Ռ. Հախվերդյանը նաև կարծիք է հայտնել, որ հայ ազգը կորցնում է ինքնուրույն մտածողությունը։ «1915 թվականին հայ աղջիկներն իրենց նետում էին Եփրատը, որպեսզի թուրքերն իրենց չբռնաբարեն, իսկ այսօր հայ աղջիկները կամովին գնում են այնտեղ փող աշխատելու»,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը