ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Թուրքիայի նախագահը ԱՄՆ իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել՝ Կահիրեում Միացյալ Նահանգների և մուսուլմանական աշխարհի փոխհարաբերություններին նվիրած ելույթի համար։ Սպիատակ տան հաղորդագրության համաձայն՝ նախագահները քննարկել են իրավիճակը Կովկասում։ Աբդուլա Գյուլը ԱՄՆ նախագահին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը։ Նախագահները քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայի նախագաը խնդրել է Օբամային՝ Մոսկվայում անդրադառնալ Ղարաբաղի խնդրին։
Օբաման և Գյուլը քննարկել են իրավիճակը Կովկասում

Ըստ "Интерфакс"-ի։