Աշխարհ

06.05.2013 10:54


Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի կողմը

Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի կողմը

Դամասկոսի ռմբակոծությունից հետո Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի կողմը։ Այդ մասին հաղորդում է «Jerusalem Post»-ը՝ հղում անելով Բաշար Ասադի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տված հարցազրույցին։ Նախօրեին Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոաբին զգուշացրել էր, որ Դամասկոսի հրթիռակոծությունը «բացել է դռները բոլոր հնարավոր զարգացումների համար»։ Իր հերթին Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայզալ Մեքդադը CNN-ին տված հարզազրույցում հայտարարել է, որ Դամասկոսը Իսրայելի օդուժի հարվածները դիտարկում է «որպես պատերազմի հայտարարում»։ Մեքդադը նաև հայտնել է, որ Սիրիան մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել՝ չմանրամասնելով, թե ինչպսին դրանք կլինեն։

Այս խորագրի վերջին նյութերը