Լրահոս

04.07.2009 15:39


Քրդական աշխատավորական կուսակցության 20 անդամներ գրավել են Liberation թերթի խմբագրությունը

Քրդական աշխատավորական կուսակցության 20 անդամներ գրավել են Liberation թերթի խմբագրությունը

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ)  շուրջ 20 անդամներ գրավել են ֆրանսիական հայտնի Liberation թերթի խմբագրության շենքը։ Հաշված րոպեների ընթացքում քուրդ գրոհայինները շենքի պատերին և դռներին փակցրել են ՔԱԿ առաջնորդ՝ Աբդուլա Օջալանի նկարով պաստառներ։ Նրանք վանկարկել են կարգախոսներ՝ ուղղված Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի դեմ։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ոչ մի զիջումների չեն գնալու և բոլոր ձերբակալված ահաբեկիչները կանգնելու են դատարանի առաջ՝ ահաբեկչության, ռեկետի և թրաֆիկինգի մեղադրանքով։ Նշենք նաև, որ հունիս ամսվա ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են ՔԱԿ-ի ավելի քան 30 անդամների։

Ըստ Zaman-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը