Լրահոս

04.07.2009 14:02


Լևոն Անանյան. «Շինարարությունն առանց աղբի չի լինում»

Լևոն Անանյան. «Շինարարությունն առանց աղբի չի լինում»

ՀՀ գրողների միության ընդհանուր ժողովում Լևոն Անանյանն իր ելույթում ասել է, որ գրողների միության կողմից գրական աշխարհի համար բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, իսկ ստեղծված արժեքները, երբեմն «հենց ինքներս ենք սևացնում, ամբիոններից հայտարարելով, որ արդի հայ գրականությունը արժեքներ չի ստեղծում, և մենք գրողներ չունենք»։ Նա նաև նշել է, որ ներքին խժդժությունների պատճառով թյուր ընկալում է առաջանում ոչ միայն հասարակության, այլև իշխանությունների մոտ, որոնք այս ամենը տեսնելով մտածում են, որ եթե գրողներն իրենք իրենց արժեքները չեն գնահատում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է պետական բյուջեից օգնություն ցուցաբերվի, գրքեր հրատարակվեն և այլն։

-Շինարարությունն առանց աղբի չի լինում։ Կուզենայի, որ, եթե այդ աղբը չուզենա դուրս գալ, ապա ինքներս մաքրենք և սեպտեմբեր ամսին ՀՀ գրողների միության 75-ամյակին գնանք համախմբված և միասնական, որովհետև ժողովուրդը նայում է իր գրողին, իր մտավորականին,- ասել է Լևոն Անանյանը։

7or.am

Տես նաև.

Բացվել է Հայաստանի գրողների միության ընդհանուր ժողովը

Այս խորագրի վերջին նյութերը