Աշխարհ

04.05.2013 10:59


Բերեզովսկու ընտանիքը հրաժարվում է ներկայացնել նրա հուղարկավորության մանրամասները

Բերեզովսկու ընտանիքը հրաժարվում է ներկայացնել նրա հուղարկավորության մանրամասները

Բորիս Բերեզովսկու ընտանիքը կտրականապես դեմ է, որպեսզի գործարարի հուղարկավորության մանրամսները ներկայացվեն հանրությանը։ «Առայժմ հաստատվել է միայն այն, որ Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 6-ին։ Սակայն, որտեղ և ինչպես է այն կազմակերպվելու՝ Բերեզովսկու մտերիմներից կամ ընկերներից ոչ մեկը չի հայտնում»,–«Ռիա-Նովոստի»–ին ասել է անանուն աղբյուրը։

«Բերեզովսկու ընտանիքը՝ հատկապես նրա դստրերը չեն ցանկանում, որ օտար մարդիկ ներկա լինեն հուղարկավորությանը։ Ամենայն հավանականության, սգո արարողությանը ներկա կլինեն գործարարի ամենամտրերիմները, նույնիսկ ընկերներից ոչ բոլորը հրավիրված կլինեն»,–հավելել է աղբյուրը։

Այս խորագրի վերջին նյութերը