Աշխարհ

02.05.2013 13:02


Վրաստանի խորհրդարանը կրկին հաղթահարել է Սահակաշվիլիի վետոն

Վրաստանի խորհրդարանը կրկին հաղթահարել է Սահակաշվիլիի վետոն

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը հերթական անգամ հաղթահարել է երկրի նախագահի վետոն։ «Նովոստի-Գրուզիա»–ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Միխայիլ Սահակաշվիլին արգելք էր դրել «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վրա, որոնցով սահմանվում էր Արդարադատության գերագույն խորհրդի համալրման նոր կարգ:

Նախագահական վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ էր 147 պատգամավորների 3/5-ի համաձայնությունը: Վետոյի հաղթահարմանը կողմ են քվեարկել են 91 պատգամավոր, դեմ՝ 26-ը։

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի վերջին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել էր «Համաներման մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն:

Այս խորագրի վերջին նյութերը