ԱՄՆ. «Ուկրաինան հեղինակային իրավունքի առաջին խախտողն է»
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մտավոր սեփականության իրավունքի առաջին խախտողը Ուկրաինան է։ Ըստ Վաշինգտոնի տվյալների՝ աշխարհի այլ երկրների հետ համեմատած՝ հեղինակային իրավունքն ամենից շատ խախտվում է Ուկրաինայում։
Առևտրային հարցերով ԱՄՆ ներկայացուցչի զեկույցում ասված է, որ Կիևն այդպես էլ չկարողացավ համացանցում արդյունավետորեն պայքարել ցանցահենության դեմ։ Բացի այդ, Ուկրաինայում բավական սուր է անլեգալ ծրագրային ապահովման խնդիրը։ Նշվում է, որ «գողացված» ծրագրային ապահովումն օգտագործվում է նաև Ուկրաինայի պետական հաստատություններում։