Լրահոս

02.05.2013 09:45


Սարգիս Հացպանյանը հարձակվել է Հրանտ Դինքի փաստաբանի վրա՞

Սարգիս Հացպանյանը հարձակվել է Հրանտ Դինքի փաստաբանի վրա՞

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ իր տեղեկություններով `ապրիլի 27-ին «Անի» հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արևմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաև Հրանտ Դինքի փաստաբանը և «Ակոս» թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է վերջինիս վրա՝ նրան մեղադրելով իր դեմ հոդվածներ գրելու համար: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով` ասելով. «Դուք ապրում եք Թուրքիայի մեջ և թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում և թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, և ոչ մեկը ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, սիկտիր եղեք այս երկրից դուրս, շներ»: Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին և նշել է. «Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձևով նկատելի է»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը