Լրահոս

02.05.2013 02:00


Նոր ոճ և կայուն սկզբունքներ

Նոր ոճ և կայուն սկզբունքներ

Հարգելի՛ ընթերցողներ,

«7 օր» լրատվավերլուծական կայքէջը ներկայանում է նոր դիզայնով և ֆունկցիոնալ նոր հնարավորություններով։ Հուսով ենք, որ այն ձեզ դուր կգա, իսկ կայքից օգտվելն ավելի հարմարավետ կդառնա։

Մենք փոխել ենք ձևը՝ բովանդակությունը պահելով նույնը։ Դա նշանակում է, որ այսուհետ ևս դուք կարող եք ծանոթանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող երևույթների ու գործընթացների վերաբերյալ մեր վերլուծություններին ու գնահատականներին։

Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես նաև սոցիալ–տնտեսական հարցերը կշարունակեն մնալ մեր ուշադրության կենտրոնում։

Ինչ վերաբերում է մեր աշխատանքի սկզբունքներին ու գաղափարական ուղղվածությանը, ապա «7 օրի» ստեղծման առաջին օրվանից դրանք անփոփոխ են և այդպիսին էլ կմնան։

Հազարավոր ընթերցողներ ամեն օր մեզ հետ են, ինչը նշանակում է, որ կա հանրային հետաքրքրություն այն կոդերի հանդեպ, որոնք մենք դնում ենք շրջանառության մեջ։ Իսկ մեր նախընտրած կոդը Հայաստանին խիստ անհրաժեշտ ազգային–դեմոկրատական կամ որ նույնն է՝ բուրժուադեմոկրատական փոփոխություններն են։

Մեր կարգախոսն է «Ճանաչի՛ր ինքդ քեզ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը