Լրահոս

01.05.2013 16:31


Վաղը՝ մայիսի 2–ին, «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաք է հրավիրում

Վաղը՝ մայիսի 2–ին, «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաք է հրավիրում

Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն երբեք էժանագին քարոզչություն չի արել, և Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում էլ հնարավորինս ներկայացրել է իր ծրագրերը: Նա հիշեցրել է, որ մայիսի 2–ի բազմահազարանոց հանրահավաքով ԲՀԿ–ն կամփոփվի իր քարոզարշավը:
Իսկ մինչ այդ, բացի բնակիչների հետ հանդիպումներից՝ ԲՀԿ–ն լծված է ընտրացուցակների ճշգրտմամբ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին որոշ լուրերին, Վ. Բաբայանն ընդգծել է՝ ԶԼՄ-ները փորձում են օդից անիմաստ տեղեկություններ տարածել, քանի որ պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չէ:

Մենք ունենք Երևանի հանրապետական քաղաքապետին փոխելու լիարժեք հնարավորություն,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը