Լրահոս

01.05.2013 11:27


ԲՀԿ–ական պատգամավոր. «Վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք՝ ուրիշ ոչինչ»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք՝ ուրիշ ոչինչ»

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1886թ մայիսի 1-ին Չիկագոյում տեղի ունեցած հանրահավաքից սկսվեց աշխատանքի և աշխատող մարդու կարևորումը աշխարհում: 1889թ. Փարիզի կոնգրեսը հայտարարեց այս օրը աշխատավորների օր և առաջարկեց այն դարձնել տոն: Մեր օրերում աշխարհի ավելի քան 140 երկիր տոնում է մայիսի 1-ը:
Հայաստանը այս պահին չեմ կարծում, որ լիարժեքորեն տոնում է մի տոն, որը կապված է մեր պետության կարևորագույն խնդրի` աշխատանքի հետ: Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է մեր քաղաքացիներին լքել Հայաստանը, մասնագետները չէն կարողանում գոյատևել և պահել իրենց ընտանիքները, լավագույն ուսանողները ձգտում են մեկնել զարգացած երկրներ: Բանվոր հասկացողության և կարգավիճակի մասին էլ չեմ խոսում: Իսկ տոն ունենալ օրացույցում որպես տոն՝ դեռ չի նշանակում, որ մեր հասարակության համար այն իրական տոն է: Վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք՝ ուրիշ ոչինչ»։

Այս խորագրի վերջին նյութերը