Լրահոս

01.05.2013 11:26


ԱԺ փոխնախագահի օգնականը երգչուհի է

ԱԺ փոխնախագահի օգնականը երգչուհի է

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ նախկինում առիթ ունեցել է անդրադառնալու այն փաստին, որ ԱԺ-ում կարելի է հանդիպել շոու-բիզնեսի ներկայացուցիչների, որոնք օգնականի կարգավիճակով ներթափանցել են խորհրդարան՝ ամբողջացնելով օրենսդիր մարմնի շոու-բիզնեսային պատկերը:

«Վերջիներիս մուտքը ԱԺ բավականին զվարճալի է դարձնում Ազգային ժողովի ներկայացուցիչների առօրյան: Այս շարքում բացառություն չե նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի օգնականը, որ ևս երգչուհի է: Վերջինս շրջելով Ազգային ժողովում՝պատգամավորներին իր երգերի ձայնասկավառակներն է նվիրում՝ պատվիրելով լսելուց հետո անպայման կարծիք հայտնել»,-գրել է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը