Բակո սահակյանի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների գլխավորած պատվիրակությունների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանի և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Պոլադ Բյուլ-Բյուլ Օղլու գլխավորած պատվիրակությունները: Դրանց կազմում էին երկու պետությունների խորհրդարաննականեր և հասարակության ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ նման նախաձեռնությունները կարող են դրական ազդեցություն գործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հիմնախնդրի կարգավորման բանաձևը կայանում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների՝ որպես իրավահավասար պետությունների, հարաբերությունների կառուցման մեջ: Ըստ Նախագահի, միայն այս մոտեցումը հնարավորություն կտա հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը:
Նախագահ Սահակյանը շեշտել է, որ բանակցային գործընթացում Արցախի՝ որպես լիիրավ կողմի, մասնակցությունը այլընտրանք չունի:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տես նաև.
Սերժ Սարգսյանն ընդունել է հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականներիԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ մտավորականների