Վրաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը
Վրաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, չնայած ռուսական կողմի հետ ծրագրվում է անդրադառնալ այցագրային ռեժիմի պարզեցմանը՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նա նշել է, որ այցագրային ռեժիմի պարզեցման հարցը կարող է քննարկվել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի առաջիկա հանդիպմանը:
«Ռուսաստանը Վրաստանի երկու տարածքները ճանաչում է որպես անկախ պետություններ։ Քանի դեռ այդ ճանաչումը չի վերանայվել, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի դիտարկվի ոչ մի մակարդակով»,–հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը։