ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես լիիրավ կողմի մասնակցությամբ։
Նախագահը կրկին անգամ հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարևոր խոչնդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ և հակահայկական քաղաքականությունը։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Տես նաև...