Աշխարհ

26.04.2013 12:00


Չեխիայի ԱԳ նախարարը մտադիր չէ Ադրբեջանից ներողություն խնդրել

Չեխիայի ԱԳ նախարարը մտադիր չէ Ադրբեջանից ներողություն խնդրել

Ադրբեջանը բռնապետական երկիր անվանելու համար Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը չի պատրաստվում պաշտոնական Բաքվից ներողություն խնդրել։

«Ես ճշմարտության համար ներողություն չեմ խնդրելու»,-հղում անելով չեխական լրատվամիջոցներին՝ Շվարցենբերգի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը:

Նշենք, որ Պրահայում հրատարակվող «Pravo» պարբերանը նախօրեին գրել է, թե Ադրբեջանի իշխանությունները Շվարցենբերգին «հասկացրել են», որ նա պետք է ներողություն «խնդրի իր հակաադրբեջանական հայտարարության համար»:

Այս խորագրի վերջին նյութերը