Վահագն Խաչատրյան. «Ամառը քաղաքական առումով ավելի թեժ կլինի»
-Աբովյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություն գոյություն չունի,-հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նա ասել է նաև, թե այդ միջադեպի մասին կոնգրեսը պաշտոնական հաղորդագրություն կտարածի՝ ավելի մանրամասն ներկայացնելով եղածը։
-Իմ գնահատականներով ՝ամառը քաղաքական առումով ավելի թեժ կլինի։ Արտաքին քաղաքական գործընթացների կապակցությամբ այստեղ, հաստատ, արձագանքներ կլինեն,- ասել է Երևանի նախկին քաղաքապետը, ապա շարունակել,-հանգիստ կյանքով ապրելու հնարավորություն ենք ունենալու միայն այն ժամանակ, երբ իսկապես ՀՀ-ում ձևավորված լինի մի նորմալ իշխանություն, որի գործողությունների մեջ տրամաբանություն կտեսնենք, որի գործողությունները հասանելի կլինեն քաղաքացիներին։
Բանախոսն ասել է, թե վերոնշյալից ելնելով՝ այս երկու ամիսների ընթացքում «հանդիպելու առիթներ շատ կունենանք՝ «շոգ» քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»։
Վահագն Խաչատրյան. «Ամառը քաղաքական առումով ավելի թեժ կլինի»
-Աբովյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություն գոյություն չունի,-հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նա ասել է նաև, թե այդ միջադեպի մասին կոնգրեսը պաշտոնական հաղորդագրություն կտարածի՝ ավելի մանրամասն ներկայացնելով եղածը։
-Իմ գնահատականներով ՝ամառը քաղաքական առումով ավելի թեժ կլինի։ Արտաքին քաղաքական գործընթացների կապակցությամբ այստեղ, հաստատ, արձագանքներ կլինեն,- ասել է Երևանի նախկին քաղաքապետը, ապա շարունակել,- հանգիստ կյանքով ապրելու հնարավորություն ենք ունենալու միայն այն ժամանակ, երբ իսկապես ՀՀ-ում ձևավորված լինի մի նորմալ իշխանություն, որի գործողությունների մեջ տրամաբանություն կտեսնենք, որի գործողությունները հասանելի կլինեն քաղաքացիներին։
Բանախոսն ասել է, թե վերոնշյալից ելնելով՝ այս երկու ամիսների ընթացքում «հանդիպելու առիթներ շատ կունենանք՝ «շոգ» քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»։
7or.am
Տես նաև...