ՀՀԿ–ական պատգամավորուհին 3 րոպե ժամանակ է տվել իր մորից ներողություն խնդրելու համար
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը իր բջջային հեռախոսից զանգահարելով Երևանում «Մոսկվայի տան» տնօրենի ծառայողական հեռախոսին՝ նրան սպառնացել է, վիրավորել, ապա՝ երեք րոպե «տվել»՝ ներողություն խնդրելու համար իր մայրիկից, ով Գյումրիի մանկավարժական համալսարանի դասախոս է, և ում հետ տնօրենը դրանից մի ժամ առաջ հեռախոսային խոսակցություն է ունեցել:
Մոսկվայի տան տնօրենի և պատգամավորի խոսակցության ընթացքում Նաիրա Կարապետյանն անգամ ասել է, թե հակառակ դեպքում միջադեպը վատ կանդրադառնա հայ–ռուսական հարաբերությունների վրա։
Tert.am–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցներին ներկայացրած պարզաբանման ժամանակ մանրամասնել է «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը, ով Նաիրա Կարապետյանի դեմ դիմում–բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով։ Արմինե Թութունջյանն ասել է, որ լրատվամիջոցների հետ չէր հանդիպի, եթե նախօրեին չկարդար պատգամավորի մեկնաբանությունը իրենց միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Ես ստիպված եմ հանդիպել և պատմել ճշմարտությունը: Ինձ հետ երբեք այդպես չէին խոսել… Երբ նա ասում էր՝ Դուք ո՞վ եք, ես ուզում էի ասել՝ ես մարդ եմ, բայց դա ևս տեղ չհասավ… Հաջորդ օրը, իմ դժբախտությունից մի գիշեր անցկացնելուց հետո ես հասկացա, որ պետք է դիմեմ ԱԺ: Չի կարելի մարդկանց հետ այդպես խոսել: Ես մտածեցի, որ եթե դիմումում ներկայացնեի իմ բոլոր պաշտոնները, դրան անմիջապես ընթացք կտրվի: Բայց ինձ համար կարևոր է, որ ոչ թե ինձ հետ այդպես չխոսեն, այլ որ նման տոնով որևէ մարդու հետ չխոսեն»,–ասել է Արմինե Թութունջյանը, ով 2007 թվականից համակարգում է Հայաստանում ուսանողներին Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հատկացման աշխատանքները:
Ըստ նրա՝ միջադեպի առիթն եղել է այն, որ Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հատկացման հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացված Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին անդամը մեկնել էր ԱՄՆ, և անհրաժեշտ է եղել նոր անդամ: Գյումրիի մանկավարժական համալսարանից դեկան Վահան Մելքոնյանին, տեղեկացվել է, որ նոր անդամը, անպայման, պետք է լինի կա՛մ ռուսերենի մասնագետ և դեկան, կա՛մ ամբիոնի վարիչ, որը ևս պետք է ռուսաց լեզվի և գրականության մասնագետ լինի: Դեկանը խոստացել է, որ հաջորդ օրը Արմինե Թութունջյանին կզանգահարի Գայանե անունով մի կին, որն ամբիոնի վարիչն է: Այսքանով խոսակցությունը ավարտվել է, սակայն հաջորդ օրը Գյումրիից ոչ մի զանգ չի եղել:
Սա անհանգստացրել է Հոգաբարձուների նիստի կազմակերպիչներին, և «Մոսկվայի տան» մենեջերները նորից են զանգահարել: Քիչ անց տնօրենի բջջայինին է զանգահարել, մի կին, որին «Մոսկվայի տնօրենը» հարցրել է՝ «Դուք Գայանե՞ն եք», ապա՝ «ամբիոնի վարիչն ե՞ք» և յուրաքանչյուր հարցին կինը պատասխանել է՝ ոչ:
Խոսակցության ավարտին «Մոսկվայի տնօրենը» կրկնել է պայմանները՝ որ նիստին պետք է ներկայացված լինեն դեկան կամ ամբիոնի վարիչ՝ «ռուսիստ», ինչը ոչ թե իր կամ ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մրցութային պայման:
Խոսակցությանը ակամա ներկա են եղել այլ մարդիկ ևս։ Տնօրենը շենքի «Բերկուտ» անվտանգության համակարգի աշխատակիցներից խնդրել է, որ պարզեն՝ հեռախոսային խոսակցությունը հնարավո՞ր է, որ ձայնագրված լինի, սակայն վերջիններս ասել են, որ ոչ, ինչի համար տնօրենն ափսոսում է:
Սրանից մեկ ժամ անց արդեն զանգահարել է Նաիրա Կարապետյանը, և խոսակցությունն էլ ըստ տնօրենի հենց սկզբից չի ստացվել, քանի որ վատ է լսվելիս եղել, և Նաիրա Կարապետյանի ձայնն էլ կտրտվել է: Այսինքն՝ հենց սկզբից ջղային տոնայնություն է լսվել Նաիրա Կարապետյանի ձայնի մեջ, որը վրդովված հարցրել է՞՝ «Չե՞ք լսում»:
Հետո, երբ արդեն լավ է լսվել, Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է, որ զանգահարողն իր մայրն է եղել ու պահանջել նրանից ներողություն խնդրել, որին վիրավորել է:
«Սա առաջին րոպեից ինձ համար արտառոց էր թվում, ես ասում էի՝ չի կարող պատահել, ոչ... ես ասացի՝ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ես այդ կնոջ հետ նման տոնով խոսեի»,-մանրամասնել է տնօրենը, ով նույնիսկ այնքան հուզվեց, որ չկարողացավ թաքցնել արցունքները:
Ի պատասխան՝ Նաիրա Կարապետյանն ասել է, թե հավատում է ի՛ր մորը ու ուղղել, որ «ոչ թե այդ կնոջ, այլ հարգարժան կնոջ հետ», և խոսակցությունը ավարտվել է երեք րոպեի ընթացքում ներողություն խնդրելու պահանջից հետո:
Արմինե Թութունջյանը չի էլ հիշում, թե ով է առաջինը անջատել հեռախոսը, բայց մի բան հիշում է, որ զանգահարել է դեկանին, ու հարցրել՝ իրո՞ք Նաիրա Կարապետյան անուն-ազգանունով պատգամավոր կա, ինչին սկզբում չէր հավատացել: