ՀԱԿ–ը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ Տարոն Մարգարյանի հայտարարագիրը ստուգելու պահանջով
Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ ընտրացուցակների անգամ մակերեսային ուսումնասիրության ժամանակ 1000-ից ավելի մարդկանց անուններ են հայտնաբերել, ովքեր 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում քվեարկել են տարբեր մարզերում, իսկ հիմա հաշվառվել են Երևանում:
–Վստահ եմ, որ խորուսումնասիրելուպարագայումայդմարդկանցթիվը կշատանա,–ասել է Մուսինյանը և ընդգծել, որ ՀՀԿ–ն և կոնկրետ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը զբաղված են ցուցակային աճպարարությամբ։
Այս օրերին ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կատարված բռնություններն էլ Մուսինյանը պայմանավորում է արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ–ի կողմից իր պարտությունը գիտակցելով։
–Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ ՀՀԿ–ի նկատմամբ մարդկանց մոտ կա տոտալ ատելություն։ Հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժի,-ասել է նա։
Մուսինյանն անդրադարձել է նաև ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին և ընդգծել, որ մոտ 7 միլիոն դոլարի ունեցվածք ունեցող այդ անձնավորությունն ուսումն ավարտելուց հետո անցել է պետական աշխատանքի և չի ծառայել հայոց բանակում: ՀԱԿ–ը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի ստուգվի Տարոն Մարգարյանի հայտարարագիրը.
–Կանփողերիլվացման, ատկատների, կոռուպցիոն, մեքենայությունների, պետականմիջոցներըվատնելուռիսկեր,–ընդգծել է նա:
Ոչ իշխանական կուսակցությունների հետ էլ ՀԱԿ–ը քննարկումների մեջ է՝ ընտրությունների օրինականությունը վերահսկելու հարցում։
ՀԱԿ–ը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ Տարոն Մարգարյանի հայտարարագիրը ստուգելու պահանջով
Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ ընտրացուցակների անգամ մակերեսային ուսումնասիրության ժամանակ 1000-ից ավելի մարդկանց անուններ են հայտնաբերել, ովքեր 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում քվեարկել են տարբեր մարզերում, իսկ հիմա հաշվառվել են Երևանում:
–Վստահ եմ, որ խոր ուսումնասիրելու պարագայում այդ մարդկանց թիվը կշատանա,–ասել է Մուսինյանը և ընդգծել, որ ՀՀԿ–ն և կոնկրետ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը զբաղված են ցուցակային աճպարարությամբ։
Այս օրերին ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կատարված բռնություններն էլ Մուսինյանը պայմանավորում է արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ–ի կողմից իր պարտությունը գիտակցելով։
–Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ ՀՀԿ–ի նկատմամբ մարդկանց մոտ կա տոտալ ատելություն։ Հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժի,-ասել է նա։
Մուսինյանն անդրադարձել է նաև ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին և ընդգծել, որ մոտ 7 միլիոն դոլարի ունեցվածք ունեցող այդ անձնավորությունն ուսումն ավարտելուց հետո անցել է պետական աշխատանքի և չի ծառայել հայոց բանակում: ՀԱԿ–ը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի ստուգվի Տարոն Մարգարյանի հայտարարագիրը.
–Կան փողերի լվացման, ատկատների, կոռուպցիոն, մեքենայությունների, պետական միջոցները վատնելու ռիսկեր,–ընդգծել է նա:

7or.am