Լրահոս

03.07.2009 14:39


Արման Մուսինյան. «Առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում»

Արման Մուսինյան. «Առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում»

Հունիսի 2-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամար­տու­թյան կար­գա­վորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում։

-Ես ձեզ կոչ կանեի ավելի ուշադիր հետևել այս գործընթացին՝ հատկապես հուլիս ամսվա առաջին կեսին,- «Հայացք» մամուլի ակումբում հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

-Մենք շատ ուշադիր հետևելու ենք և որևէ աննպաստ զարգացման դեպքում անպայման արձագանքելու ենք։ Նախագահ Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ չի բացառվում, որ նույնիսկ հրավիրվի ևս մեկ արտահերթ հանրահավաք, որտեղ մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք հանրությանը և կճշգրտենք, թե աննպաստ զարգացումների դեպքում ի՞նչ մարտավարություն ենք որդեգրելու։

Աննպաստ զարգացում ասելով՝ Ա. Մուսինյանը նկատի ունի այն, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մնացել, որ «ներքին քաղաքականությունում տապալումներ ունենալով՝ ռեժիմը փորձում է արտաքին աշխարհում լեգիտիմություն փնտրել և հավելյալ զիջումների է գնում» և այլն։

-Եթե այդ աննպաստ տարբերակներն արդեն տեղ են գտել որևէ համաձայնեցված և, մի գուցե, նաև որևէ ստորագրված փաստաթղթում, դրանք, իհարկե, կարող են վտանգավոր լինել,- նշել է Ա. Մուսինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը