Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբանի՝ որպես պաշտպանի գրանցումը մերժում են
Համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրիքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլևս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը (Վրաստանի ՔԴՕ, հոդված 78, կետ 5): Դրա մասին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի՝ որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման մերժման բողոքարկման հայցով հունիսի 30-ի դատալսմանը հայտարարեցին պատասխանող կողմի՝ Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Քրեական-դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը ժամանակագրական առումով համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ, ինչը չի կարող պատահականություն լինել: Փաստորեն, նշված քայլով վրացական իշխանությունները հիմք են ստեղծել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշման դեմ հայցը առանց բավարարման թողնելու համար, այն հիմնավորմամբ, որ տեղի է ունեցել օրենքի փոփոխություն:
Վահագն Չախալյանի իրավունքների խախտումը պետության բարձրագույն օրենսդիր օղակի գործադրման միջոցով «օրինականացնելու» այս գործողությամբ վրացական իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ ընթացող դատավարությունը շինծու մեղադրանքների վրա հիմնված քաղաքական պատվեր է, որն ավարտին հասցնելու համար նրանք ոչ միայն պատրաստ են ոտնահարել արդար և անկողմնակալ դատավարության հիմնարար իրավունքը, այլ նաև իրենց հայեցողությամբ վերաձևել իրենց երկրի օրենսդրությունը:
«Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝
- ճանաչել Վահագն Չախալյանին որպես քաղբանտարկյալ.
- համապատասխան գնահատական տալ Վահագն Չախալյանի իրավունքների աղաղակող խատումների փաստերին.
- համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա՝ Վահագն Չախալյանի արդար և անկողմնակալ դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ: