Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտգործնախարար տիկին Դորա Բակոյանին և շնորհակալություն հայտնել նրան՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար, որտեղ Հայաստանը ներկայացրել է իր տեսակետները։ Է. Նալբանդյանը հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին։ Նա նշել է, թե տիկին Բակոյանի նախաձեռնությունը կարևոր էր նրանով, որ խորհրդակցություններին հաղորդեր ավելի լուրջ բնույթ և ավելի խոր քննարկումների հնարավորություն տար։ Էդվարդ Նալբանդյանը Դորա Բակոյանին շնորհակալություն է հայտնել նաև ԵԱՀԿ գրասենյակում իր գործունեության համար։
Դորա Բակոյանը, ողջունելով ներկա գտնվողներին, նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում, որտեղ հույնը իրեն տանն է զգում։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և այդ հարաբերությունների բարելավմանն ու խորացմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԵԱՀԿ գրասենյակի հետ իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև՝ մշակվող նոր ծրագրերը։ Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ ԵԱՀԿ գրասենյակի և ԵՄ պատվիրակության հետ համատեղ ծրագրվում է մոտակա ամիսներին Հայաստանում հիմնել դիվանագիտական ակադեմիա։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, Ղարաբաղի հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները, մի շարք այլ հարցեր։
Համատեղ մամուլի ասուլիսից հետո երկու երկրների նախարարները միասին ներկա են գտնվել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի նոր շենքի բացմանը։

7or.am