Լրահոս

20.01.2011 17:51


Թուրքիայի հիվանդանոցներից մեկում բժիշկները սխալմամբ անդամահատել են հիվանդի առողջ ոտքը

Թուրքիայի Քարաբյուք քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները սխալմամբ անդամահատել են հիվանդի առողջ ոտքը։

Հիվանդի ձախ ոտքի վրա չլավացող վերք էր հայտնվել, և բժիշկները որոշել են այն անդամահատել, որպեսզի վարակը չտարածվի նաև աջ ոտքի վրա։

Վիրահատության համար համաձայնությունը տրվել էր, սակայն անդամահատումից հետո հիվանդի բարեկամները հայտնաբերել են, որ նրա աջ ոտքն են անդամահատել։

Հիվանդի դուստրը հայտարարել է, թե վիրահատությունը կատարած բժշկին դատի է տալու։ «Բժիշկն ասել է, թե աջ ոտքն է անդամահատել, որովհետև վերքը տարածվում էր։ Սակայն դա անհեթեթություն է։ Մենք համաձայնություն ենք տվել ու ստորագրել ենք միայն ձախ ոտքի անդամահատման համար։ Ինչպե՞ս կարելի է հիվանդ ոտքը թողել, կտրել առողջը ու հիմար-հիմար հայտարարություններ անել»,-վրդովվել է հիվանդի դուստրը։

Այս խորագրի վերջին նյութերը