Արևելյան գործընկերության ծրագրի գործունեությունը չի՞ դադարեցվել
Լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե Եվրամիությունը դադարեցնում է Արևելյան գործընկերության ծրագրի գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Միջազգային ասպարեզում Եվրամիության առջև ծառացած նոր մարտահրավերները ստիպելու են Եվրամիության նախագահությունը ստանձնած Շվեդիային՝ ընդամենը «որոշ ժամանակով հետաձգել» Արևելյան գործընկերության ծրագիրը:
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը չորեքշաբթի օրվա ասուլիսի ժամանակ նշել է Արևելյան գործընկերության ծրագիրը երկրորդ պլան մղող առավել կարևոր առաջնահերթությունները՝ առանձնացնելով տնտեսական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը և Իրանի հարցը: