Լրահոս

22.04.2013 15:15


ԺՈՒԿ փոխնախագահը այդ կուսակցությունից դուրս է եկել

ԺՈՒԿ փոխնախագահը  այդ կուսակցությունից դուրս է եկել

Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև Երևան» դաշինքին միացած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության  փոխնախագահ Վարդան Գրիգորյանի հայտարարությունը.

«Լինելով «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր անդամներից մեկը՝ ես՝ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանս, 2008թ. օգոստոսի 1-ից, ի թիվս այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, կուսակցության վարչության որոշմամբ անդամագրվել եմ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին:

2008թ. ՀՀ նախագահական կեղծված ընտրությունների հետընտրական հետագա տարիներին անմնացորդ նվիրումով մասնակցել ենք քաղաքական ողջ գործընթացներին, ենթարկվել հետապնդումների ու հալածանքների, սակայն չենք ընկրկել՝ նպատակ ունենալով վերականգնել արդարությունը:

Այսօր, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքս չեմ ընդունում կուսակցության որդեգրած նորովի քայլերն ու գործունեությունը, որը շատերին տանում է անորոշության ու կուսակցական նախատեսված ծրագրերից շեղման:

  • Հաշվի առնելով անհամաձայնությունս մի շարք լրատվամիջոցներով վերջերս տարածված հայտարարությանը՝ «ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի»  գործելաոճի վերաբերյալ,
  • Կողմնակից լինելով  քաղաքական սերնդափոխությանը և կուսակցությանը նոր շունչ հաղորդելուն,
  • Գիտակցելով, որ երկրում ստեղծված անառողջ մթնոլորտից դուրս գալու և օր առաջ հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, արդարության հաստատման և իշխանությունը իր իրական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու միակ ելքը քաղաքական դաշտում առկա առողջ ուժերի համախմբումն է ու բռունցքվելը՝ կայացրել եմ ծանր  որոշում. վայր եմ դնում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահի պարտականություններս ու խնդրում եմ կասեցնել կուսակցական պատկանելությունս ԺՈՒԿ-ին:

Սույն որոշմանս մասին դիմումը ներկայացրել եմ կուսակցության վարչությանը և խնդրում եմ այն ընդունել ի գիտություն և ի կատարումն»: 

Այս խորագրի վերջին նյութերը