«Դինո Գոլդ Մայնինգ»-ը դատի է տվել Եղիա Ներսեսյանին, ոչ թե այլ «ակտիվիստներին»: «Դինո Գոլդ Մայնինգ»-ն ակտիվիստին դատի է տվել ոչ թե Հայաստանի համար իր արած «գործերի» պատճառով, այլ որովհետև պն Ներսեսյանը հնչեցրել է մեղադրանքներ, որոնք կեղծ են ու զրպարտող: Ես հավատացած եմ, որ եթե պն Ներսեսյանն ու իր ընկերներն իրենց էներգիան օգտագործեն պիտանի գործերի համար, նրանք կարող են մի դրական բան անել մեր հայրենիքի համար, ոչ թե թիրախի տակ առնեն հենց այն հանքարդյունաբերական ընկերությունը, որն իրականում միջազգային չափորոշիչներով է գործում Հայաստանում:
Սևակ, քեզ ես ճանաչումեմծնվածդ օրվանից. եթե ինձ չես հիշում, ապա ես հիշում եմ քեզ, և դու սերում ես պատվարժան ընտանիքից... Եղբայրդ եղել է իմ դասընկերն ու լավագույն ընկերներիցս մեկը, իսկ ծնողներդ հիանալի մարդիկ են, ում ես շատ եմ հարգում: Գիտեմ, որ շատ ակտիվ ես Տորոնտոյի հայկական համայնքում, սակայն քո ի հայտ գալուց շատ առաջ ես ու ընկերներս ենք կերտել այն, ինչ այսօր իրենից ներկայացնում է Տորոնտոյի հայկական համայնքը:
Դու խելացի տղա ես, համենայնդեպս ինձ այդպես է թվում: Կառաջարկեի, որ փաստերդ ճշգրտեիր, մինչև Ֆեյսբուքի քո էջում այդ տեսակ մեկնաբանություններ անելը: Հարցնում եմ քեզ. Ե՞րբ ես վերջին անգամ այցելել Կապան... Ե՞րբ ես վերջին անգամ շփվել կապանցիների հետ: Ե՞րբ ես վերջին անգամ շփվել Սյունիքի բնակիչների հետ: Ե՞րբ ես վերջին անգամ օգուտ տվել հայրենիքիդ, որ 10.000 կմ հեռավորությունից չի եղել: Մի՛ տարվիր և դարձիր զոհն այն «ակտիվիստների», ովքեր կատարում են օտարերկրյա կառավարությունների դրամաշնորհային ցանկությունները: Ո՞վ ես դու, որ Կապանի, Սյունիքի, Դինոյի և այս սփյուռքահայի վերաբերյալ դատողություններ անես: Խոսի՛ր եղբայրներիդ` Արեգի ու Արբիի հետ, և նրանք կասեն, թե ով եմ ես... Այստեղ իմ անցած ճանապարհի մի մասն է... http://video.yandex.ru/users/khustup-tv2010/view/1148/ $7.5 միլիոն վերջին երեք տարում Կապանում իրականացված բնապահպանական նախագծերի համար, $5 միլիոն վերջին երեք տարում Կապանում իրականացված առողջապահական և անվտանգության ծրագրերի համար, $2 միլիոն վերջին երեք տարում կապանցի աշխատողների վերապատրաստման և ուսուցման համար, $1 միլիոն վերջին մեկ տարվա ընթացքում «Դինո Գոլդ»-ի աշխատուժի աշխատավարձերի բարձրացման համար, $800 հազարի դրամական պարգևներ Կապանի քաղաքացիներին վերջին մեկ տարվա ընթացքում, $500 հազար Կապանում նոր օդանավակայան բացելու համար, $45 հազար ազատամարտիկների ընտանիքներին, $495 հազար սոցիալական ծրագրերի համար,
$120 հազար Կապանի քաղաքային բյուջեին, ARS-ին (Հայ օգնության միություն` ՀՕՄ), հայկական եկեղեցուն, դպրոցներին ու մանկապարտեզներին, հայոց բանակին, (սահմանապահ զորքեր:
Եվ, այո, ես իրոք նախագահի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ, որովհետև, անկախ նրանից դա քեզ դուր է գալիս, թե ոչ, նա է նախագահը: Եվ որպես օտարերկրյա ներդրողի ներկայացուցիչ` ես պետք է հանդիպեմ նրա հետ ու քննարկեմ Հայաստանում, իր նախագահության ներքո, մեր առջև ծառացած խնդիրները... Իհարկե, սա կհասկանաս միայն այն ժամանակ, երբ լինես Կապանում և դրա մերձակայքում 5.000 ընտանիք կերակրող, Հայաստանի 7-րդ խոշորագույն ընկերության նախագահը...
Ո՞րն է քո անցած ճանապարհը, Սևակ... Բարով մնաս... Հուսով եմ քեզ տեսնել Կապանում»:
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանի նամակը կանադահայ Սևակ Հարությունյանին
«Սևա´կ,
Փաստերդ ճշգրտի´ր:
«Դինո Գոլդ Մայնինգ»-ը դատի է տվել Եղիա Ներսեսյանին, ոչ թե այլ «ակտիվիստներին»: «Դինո Գոլդ Մայնինգ»-ն ակտիվիստին դատի է տվել ոչ թե Հայաստանի համար իր արած «գործերի» պատճառով, այլ որովհետև պն Ներսեսյանը հնչեցրել է մեղադրանքներ, որոնք կեղծ են ու զրպարտող: Ես հավատացած եմ, որ եթե պն Ներսեսյանն ու իր ընկերներն իրենց էներգիան օգտագործեն պիտանի գործերի համար, նրանք կարող են մի դրական բան անել մեր հայրենիքի համար, ոչ թե թիրախի տակ առնեն հենց այն հանքարդյունաբերական ընկերությունը, որն իրականում միջազգային չափորոշիչներով է գործում Հայաստանում:
Սևակ, քեզ ես ճանաչում եմ ծնվածդ օրվանից. եթե ինձ չես հիշում, ապա ես հիշում եմ քեզ, և դու սերում ես պատվարժան ընտանիքից... Եղբայրդ եղել է իմ դասընկերն ու լավագույն ընկերներիցս մեկը, իսկ ծնողներդ հիանալի մարդիկ են, ում ես շատ եմ հարգում: Գիտեմ, որ շատ ակտիվ ես Տորոնտոյի հայկական համայնքում, սակայն քո ի հայտ գալուց շատ առաջ ես ու ընկերներս ենք կերտել այն, ինչ այսօր իրենից ներկայացնում է Տորոնտոյի հայկական համայնքը:
Դու խելացի տղա ես, համենայնդեպս ինձ այդպես է թվում: Կառաջարկեի, որ փաստերդ ճշգրտեիր, մինչև Ֆեյսբուքի քո էջում այդ տեսակ մեկնաբանություններ անելը:
Հարցնում եմ քեզ.
Ե՞րբ ես վերջին անգամ այցելել Կապան...
Ե՞րբ ես վերջին անգամ շփվել կապանցիների հետ:
Ե՞րբ ես վերջին անգամ շփվել Սյունիքի բնակիչների հետ:
Ե՞րբ ես վերջին անգամ օգուտ տվել հայրենիքիդ, որ 10.000 կմ հեռավորությունից չի եղել:
Մի՛ տարվիր և դարձիր զոհն այն «ակտիվիստների», ովքեր կատարում են օտարերկրյա կառավարությունների դրամաշնորհային ցանկությունները:
Ո՞վ ես դու, որ Կապանի, Սյունիքի, Դինոյի և այս սփյուռքահայի վերաբերյալ դատողություններ անես:
Խոսի՛ր եղբայրներիդ` Արեգի ու Արբիի հետ, և նրանք կասեն, թե ով եմ ես...
Այստեղ իմ անցած ճանապարհի մի մասն է...
http://video.yandex.ru/users/khustup-tv2010/view/1148/
$7.5 միլիոն վերջին երեք տարում Կապանում իրականացված բնապահպանական նախագծերի համար,
$5 միլիոն վերջին երեք տարում Կապանում իրականացված առողջապահական և անվտանգության ծրագրերի համար,
$2 միլիոն վերջին երեք տարում կապանցի աշխատողների վերապատրաստման և ուսուցման համար,
$1 միլիոն վերջին մեկ տարվա ընթացքում «Դինո Գոլդ»-ի աշխատուժի աշխատավարձերի բարձրացման համար,
$800 հազարի դրամական պարգևներ Կապանի քաղաքացիներին վերջին մեկ տարվա ընթացքում,
$500 հազար Կապանում նոր օդանավակայան բացելու համար,
$45 հազար ազատամարտիկների ընտանիքներին,
$495 հազար սոցիալական ծրագրերի համար,
$120 հազար Կապանի քաղաքային բյուջեին, ARS-ին (Հայ օգնության միություն` ՀՕՄ), հայկական եկեղեցուն, դպրոցներին ու մանկապարտեզներին, հայոց բանակին, (սահմանապահ զորքեր:
Եվ, այո, ես իրոք նախագահի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ, որովհետև, անկախ նրանից դա քեզ դուր է գալիս, թե ոչ, նա է նախագահը: Եվ որպես օտարերկրյա ներդրողի ներկայացուցիչ` ես պետք է հանդիպեմ նրա հետ ու քննարկեմ Հայաստանում, իր նախագահության ներքո, մեր առջև ծառացած խնդիրները... Իհարկե, սա կհասկանաս միայն այն ժամանակ, երբ լինես Կապանում և դրա մերձակայքում 5.000 ընտանիք կերակրող, Հայաստանի 7-րդ խոշորագույն ընկերության նախագահը...
Ո՞րն է քո անցած ճանապարհը, Սևակ...
Բարով մնաս...
Հուսով եմ քեզ տեսնել Կապանում»:
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայան