Լրահոս

22.04.2013 14:41


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ. ապրիլի 23-ի ժամը 10։00-22։00–ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի ու 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը