Լրահոս

22.04.2013 14:12


Գուրգեն Եղիազարյանը վարչապետին խորհուրդ տվեց ինքնասպան լինել

Գուրգեն Եղիազարյանը վարչապետին խորհուրդ տվեց ինքնասպան լինել

«Կարտոֆիլային և կաղամբային մեր երկրի վարչապետը վերանշանակվեց»,–այսօրվա ասուլիսին ասել է ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանն՝ ընդգծելով, որ երկրի տոտալ հայաթափման պայմաններում Տիգրան Սարգսյանին թողնել վարչապետ՝ նշանակում է արհամարհել ժողովրդին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի վարչապետը՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար՝ ՍԴՀԿ վարչության անդամը նրան խորհուրդ տվեց ինքնասպան լինել:

«Դա ամենակարճ ճանապարհն է խնդիրները լուծելու համար, այլապես ժողովուրդը պրծում չունի»,- նշել է Գուրգեն Եզիազարյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը