Քաղաքական

22.04.2013 14:03


Աղվան Վարդանյան. «Ով ուզում է, որ Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին»

Աղվան Վարդանյան. «Ով ուզում է, որ Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօրվա ասուլիսին ընդգծել է, որ  հանրապետությունում փոփոխություններն այսօր օրվա հրամայականն են,  առանց դրանց «մեր քաղաքացիներն այս երկրում ապագա չեն տեսնում»։

«Նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության մենիշխանությունը շարունակվում է: Կա մեկ հնարավորություն. Երևանում Հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է, որ Երևանում ու Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին»,–ասել է բանախոսը։

Նա շեշտել է, որ Տարոն Մարգարյանին են դեմ տալիս և ամաչում են նույնիսկ ասել, որ ընտրողները Հանրապետականին պետք է ձայն տան: 

«Նույնիսկ քարոզիչներին հանձնարարել են, որ քարոզելու գնալիս կրծքանշանները հանեն: Ես մի բան գիտեմ` Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է. 2009 թվականին, երբ ավագանի էինք ընտրում, իրենց առաջին համարը Գագիկ Բեգլարյանն էր, Տարոն Մարգարյանը երկրորդն էր: Երբ Դոմինգոն Բեգլարյանին հեռացրեց, Տարոն Մարգարյանին չնշանակեցին քաղաքապետ` երկրորդ համարին: Քաղաքապետ նշանակեցին հինգերորդ համարին` Կարեն Կարապետյանին: Ու երբ նա թողեց ու գնաց, և մինչեւ հիմա էլ չեն ասում, ու չգիտենք, թե ինչու թողեց-գնաց, նոր արդեն, ճար չունենալով, նշանակեցին Տարոն Մարգարյանին: Այնպես որ, թող այսօր այնպես չներկայացնեն, թե նա իրենց չգիտեմ ինչ քաղաքապետն է: Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ, նա լավ ֆոն է Հանրապետականի մենիշխանության համար»,–ասել է Աղվան Վարդանյանն ընդգծելով, որ Երևանը պետք է ընդդիմադիր ղեկավարություն ունենա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը