Լրահոս

22.04.2013 13:47


Տարոն Մարգարյանը, տեստոստերենով հարուստ հավերն ու մեր երեխաները

Տարոն Մարգարյանը, տեստոստերենով հարուստ հավերն ու մեր երեխաները

Սառեցված հավերի հետ կապված սկանդալը նոր շրջադարձ է ստանում: Տեղեկանալով այն մասին, որ քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանների նախաձեռնությամբ մանկապարտեզներին տեստոստերոնով հարուստ հավեր են մատակարարել, ծնողները պատրաստվում են դատական հայց ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Ծնողներին զայրացրել է հատկապես այն, որ երբ պարզ է դարձել, որ սառեցված հավերը երեխաների առողջության համար վտանգ են պարունակում, մատակարարումները շարունակվել են: Ընդ որում, վրդովված ծնողներին մանկապարտեզներում ասել են, թե քաղաքապետարանն է որոշում, թե մանկապարտեզներն ինչ սնունդ կստանան եւ որտեղից: Երեւանցիներին զայրացնում է այն, որ Տարոն Մարգարյանը ոտնատակ տալով երեխաների առողջությունը շարունակում է սառեցրած եւ տեստոստերենով հարուստ հավերի մատակարարումը:

Հիշեցնենք, որ այս հավերի օգտագործումը կարող է երեխաների մոտ առաջացնել հորմոնային հավասարակշռության խանգարումներ՝ դիսբալանս, կարող են հանգեցնել կրծքագեղձի եւ շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը, առաջացնել աուտոիմուն հիվանդություններ՝ ալերգիա, ասթմա եւ այլն: Եւ այսքանից հետո Տարոն Մարգարյանը դեռ հավակնում է քաղաքապետի պաշտոնին:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը