Լրահոս

22.04.2013 13:31


Գուրգեն Եղիազարյան. «Մեզ խոստացան երկու անգամ լավ ապրել, սակայն մենք տասն անգամ ավելի վատ ապրեցինք»

Գուրգեն Եղիազարյան. «Մեզ խոստացան երկու անգամ լավ ապրել, սակայն մենք տասն անգամ ավելի վատ ապրեցինք»

«Այս համատարած չքավորության պայմաններում  շատ դժվար է ապրել, երեխաներին չեն կարողանում բժշկի տանել: Եթե մեծահասակը վատ վիճակում է, վիրահատության կարիք ունի, և Պարույր Հայրիկյանն էլ չի, ինչ անի այդ մարդը: Այսօր իմացա որ Պարույր Հայրիկյանը թևը շարժում է, ահագին ուրախացա: Սակայն, Հայաստանում նրան վիրահատություն արած վիրաբույժի հարցը պետք է լրջորեն բարձրացնել։  Եթե նա չէր  կարողանում վիրահատություն անել, ուրեմն թող չաներ: Ի դեպ, նա այս իշխանությունների խնամին ա: Նրա պատճառով մեր բյուջեն   հիսուն հազար դոլարով տուժեց, չնայած այդ գումարով որքան երեխայի կարող էինք բուժել»,–այսօրվա ասուլիսին ասել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը, բանախոսը նշեց, թե դա նախևառաջ արվեց նրա համար, որ քննադատության սլաքը ուղղվի վարչապետին և քաղաքացիների ուշադրության կենտրոնում լինի Տիգրան Սարգսյանը, որովհետև նա բազում սխալներ է անելու: «Մեզ խոստացան երկու անգամ լավ ապրել, սակայն մենք տասն անգամ ավելի վատ ապրեցինք»,–ընդգծեց Գ. Եղիազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը