Լրահոս

22.04.2013 12:45


«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխություն

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխություն

Ապրիլի 22-ին «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին արժանացան  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայիև ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱՌադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:

Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշեց մրցանակը բաշխել երկուսի միջեւ` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլլար:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկականգիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը