76-ամյա տղամարդու կողմից բռնաբարված հարևանուհին ծննդաբերել է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 76-ամյա Բորիս Միխայլովի գործը, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Համաձայն նախաքննական մարմնի կողմից Միխայլովին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարևանուհու նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին կինն աղջիկ է ունեցել:
Միխայլովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 1-ին մասով, որը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ:
Միխայլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: