Լևոն Բարսեղյան. «ԿԲ-ի տղերք ու աղջիկներ, դուք բանկում եք աշխատո՞ւմ, թե՞ ավտոյի մեջ»
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հետք»-ի հրապարակման համաձայն. «...Այս տարի ԿԲ-ում շահագործվելու է 29 ավտոմեքենա: ..., Բանկի ներքին կարգերի համաձայն՝ ԿԲ-ում տարեկան ծախսվում է մոտ 95 հազար 880 լիտր բենզին ..., մոտ 34 հազար 240 լիտր դիզելային վառելիք»: Իմ շոֆերական համեստ հաշվարկներով, երբ 100 կմ-ի ծախսը գցում եմ միջինը 10 լիտր վառելիք (բանկի մեքենաները լավն են), ստացվում է, որ ԿԲ-ն տարեկան վառելով 130.120 լիտր վառելիք (բենզին և դիզել), բոլոր մեքենաներով քշում է մոտավորապես 1.301.200 կմ: Այս թիվը 29 մեքենայի վրա բաժանելիս, ստացվում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր մեքենան տարեկան քշում են 44.868 կմ, կամ յուրաքանչյուր աշխատանքային օրը` 172,5 կմ: Հարցրեք ցանկացած տաքսիստի կամ գազելի վարորդի, թե իրենք ինչքան են քշում օրական ու կտեսնեք, որ բանկի մեքենաներից յուրաքանչյուրի չափ կամ մի քիչ ավելի: Ո՞ւր եք քշում տղերք այդքան: Բանկը Հայաստանում մասնաճյուղեր չունի, գործից տուն, տնից` գործի, գարաժ, կառավարական տուն` 300 մետր, էլ ո՞ւր, ես իմ ուր, հա խորհրդարան և նախագահական պալատ գուցե: Բացի այդ, Երևանում օրական 172,5 կմ մեքենա քշելու համար պիտի ծախսել առնվազն 5 ժամ, 30-35 կմ/ժամ միջին արագությամբ: Տղերք ու աղջիկներ բանկային, դուք բանկում եք աշխատու՞մ, թե՞ ավտոյի մեջ: Հերիք չէ՞ կայֆավատ լինեք վրեքս, ավելի լավ չէ՞ էդ 130.120 լիտր վառելիքի փոխարեն մի 10 հատ էլ բիոզուգարան առնե՛ք, շարե՛ք իրար վրա, գոնե գինեսի գրքի մեջ կգրվեք` 10 հարկանի զուգարան շինած ունենալու համար, մյուս տարի` էլի 10 հատ կավելացնեք, կլինի 20 հարկանի, էլի գինեսի գիրք ...
Լևոն Բարսեղյան. «ԿԲ-ի տղերք ու աղջիկներ, դուք բանկում եք աշխատո՞ւմ, թե՞ ավտոյի մեջ»
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հետք»-ի հրապարակման համաձայն. «...Այս տարի ԿԲ-ում շահագործվելու է 29 ավտոմեքենա: ..., Բանկի ներքին կարգերի համաձայն՝ ԿԲ-ում տարեկան ծախսվում է մոտ 95 հազար 880 լիտր բենզին ..., մոտ 34 հազար 240 լիտր դիզելային վառելիք»:
Իմ շոֆերական համեստ հաշվարկներով, երբ 100 կմ-ի ծախսը գցում եմ միջինը 10 լիտր վառելիք (բանկի մեքենաները լավն են), ստացվում է, որ ԿԲ-ն տարեկան վառելով 130.120 լիտր վառելիք (բենզին և դիզել), բոլոր մեքենաներով քշում է մոտավորապես 1.301.200 կմ: Այս թիվը 29 մեքենայի վրա բաժանելիս, ստացվում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր մեքենան տարեկան քշում են 44.868 կմ, կամ յուրաքանչյուր աշխատանքային օրը` 172,5 կմ:
Հարցրեք ցանկացած տաքսիստի կամ գազելի վարորդի, թե իրենք ինչքան են քշում օրական ու կտեսնեք, որ բանկի մեքենաներից յուրաքանչյուրի չափ կամ մի քիչ ավելի: Ո՞ւր եք քշում տղերք այդքան: Բանկը Հայաստանում մասնաճյուղեր չունի, գործից տուն, տնից` գործի, գարաժ, կառավարական տուն` 300 մետր, էլ ո՞ւր, ես իմ ուր, հա խորհրդարան և նախագահական պալատ գուցե:
Բացի այդ, Երևանում օրական 172,5 կմ մեքենա քշելու համար պիտի ծախսել առնվազն 5 ժամ, 30-35 կմ/ժամ միջին արագությամբ: Տղերք ու աղջիկներ բանկային, դուք բանկում եք աշխատու՞մ, թե՞ ավտոյի մեջ: Հերիք չէ՞ կայֆավատ լինեք վրեքս, ավելի լավ չէ՞ էդ 130.120 լիտր վառելիքի փոխարեն մի 10 հատ էլ բիոզուգարան առնե՛ք, շարե՛ք իրար վրա, գոնե գինեսի գրքի մեջ կգրվեք` 10 հարկանի զուգարան շինած ունենալու համար, մյուս տարի` էլի 10 հատ կավելացնեք, կլինի 20 հարկանի, էլի գինեսի գիրք ...