Լրահոս

22.04.2013 21:19


Առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարում

Առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ՝ Նախարարության համակարգում ընդգրկված` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար`

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

• Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ

• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)

• կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման.

• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ

 

• Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

• Օտար լեզվի բավարար իմացություն

Մրցույթը կանցկացվի 2013 թվականի հունիսի 28-ին ժ. 1100-ին:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

• քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013 թվականի մայիսի 29-ը.

Մրցույթը կկայանա Նախարարության շենքում /ք. Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարության տուն - 3 շենք /Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ /ք. Երևան Կառավարության տուն – N 3 շենք հեռ. 565-085/:

Այս խորագրի վերջին նյութերը