Լրահոս

22.04.2013 11:24


ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.04-20.04.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.3 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է  2.73մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

     Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  ֆիզիկական 1 անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել  793.51հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  5 դեպքի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է  1.85մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման   դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  22.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երևանի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   4 որոշում: 

Այս խորագրի վերջին նյութերը