Աշխարհ

22.04.2013 10:27


Իրանն ու Վրաստանը ազատ տնտեսական գոտու ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Վրաստանը ազատ տնտեսական գոտու ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Վրաստանը նախօրեին  ազատ տնտեսական գոտու ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

«Համաձայն համաձայնագրի՝ Իրանի ազատ տնտեսական գոտին(ԱՏԳ) և Վրաստանի Քութայիսի քաղաքում գտնվող ԱՏԳ-ն կզարգացնեն տնտեսական համագործակցությունը»,- հայտարարել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադեկ Նեջեֆին:

Նա նաև նշել է, որ Վրացական կողմը մի շարք օտարերկրյա ներդրողների հետ կայցելի Իրանի ազատ տնտեսական գոտիներ՝ ուսումնասիրելու առևտրային և արդյունաբերական բնագավառներում ներդրումային հնարավորությունները։ 

Այս խորագրի վերջին նյութերը