Լրահոս

22.04.2013 10:16


ԲՀԿ. «Մայիսի 5-ը ոչ միայն վճռորոշ, այլև ճակատագրական է լինելու մեր երկրի ու քաղաքի համար» (տեսանյութ)

ԲՀԿ. «Մայիսի 5-ը ոչ միայն վճռորոշ, այլև ճակատագրական է լինելու մեր երկրի ու քաղաքի համար» (տեսանյութ)

Մայիսի 5-ը ոչ միայն վճռորոշ, այլև ճակատագրական է լինելու մեր երկրի ու քաղաքի համար: Ընտրողների հետ հերթական հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ պայքարի մեջ են Երևանը փոխելու և երևանցիներին արժանապատիվ կյանք ապահովելու համար:
«Մենք մեր ընտրությամբ կանխորոշելու ենք երևանցու ապագան ու հնարավորություն ենք ունենալու փոփոխությունների նոր սկիզբ դնել յուրաքանչյուրիս կյանքում»,նշեցլ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ է արել հավատալ սեփական քվեի զորությանն ու անտեսել բոլոր այն ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք հնչեցվում են իշխանությունը կորցնելու վախից: 
ԲՀԿ ներկայացուցիչները ընդգծել են, որ տևական ժամանակ է, ինչ մեր քաղաքում հնարավոր չի լինում իրականացնել լուրջ, համակարգային փոփոխություններ, մինչդեռ քաղաքային բյուջեն ու առկա ռեսուրսները բավարար են բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Եթե ընտրություններում հաղթի ԲՀԿ-ն, ոչ միայն կհամընկնեն իշխանության ու ժողովրդի շահերը, այլև հակակշիռ կստեղծվի քաղաքական ուժերի միջև: 
Կուսակցության ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ իրենց ընտրողներին հուսախաբ չեն անելու և չեն հիասթափեցնելու, տեր են կանգնելու բոլոր խոստումներին ու հետևողական են լինելու բոլոր խնդիրների լուծմանը. ցանկությունը մեկն է՝ երևանցին պետք է արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ունենա հարազատ հայրենիքում:

Այս խորագրի վերջին նյութերը