«Ցավակցեցի հուզական Տարոն Մարգարյանին, բայց չհամոզեց, ձայնս ուրիշ թեկնածուի եմ տալու»
Չգիտեմ՝ միայն Ավանի բնակիչներիս են այս տեսակ ուշադրության արժանացրել, բայց փաստը մնում է փաստ, որ խոսել չսիրող, ավելի շուտ խոսել չիմացող Տարոն Մարգարյանի անունից, մեզ՝ բնակիչներիս, նամակ է եկել: Բայց ասեմ՝ այս անգամ Բաղրամյան 26-ի քաղ/տեխնոլոգների ուղեղը ճկունություն է ցուցաբերել. եթե բանավոր խոսքով չի կարող քաղաքապետը հաղորդակցվել, ապա գրավոր խոսքով դա կարվի: Բովանդակությունը, այնուամենայնիվ, չի փայլում: Տեղ-տեղ նման է մեղայականի, տեղ-տեղ էլ քաղաքացիների մոտ խղճահարություն է հարուցում, երևի դա էլ մեր քաղ/տեխնոլոգների մոտ նոր մոդա է: Ինչպես մեզ է անվանել Տարոն Մարգարյանը նամակում՝ «հարազատներիս» ընտրությունից-ընտրություն հիշում են: Գումարներ են ծախսում պետ/բյուջեից, որպեսզի երևանցուն պատշաճ տեսքով ներկայանան՝ «գլամուռ» նամակով: Նամակը նամակով, բայց որ աղբահանության խնդիրը անգամ Ավանում դեռ չի լուծվել դա, փաստ է: Տատիկս ստիպված էր երկու անգամ մեր փողոցի բնակիչների անունից դիմել, որ աղբը գան տանեն. լավ է՝ եկան երկու օր հետո: Իսկ այն, որ աղբահանության համար «ժամանակին չվճարելու» համար տուգանում են, կարելի է լռել: Չնայած, չէ, չեմ լռի՝ մեզ տուգանել էին, բայց տատիկիս բոլոր տարիների ու բոլոր ամիսների վճարումները ներկայացնելուց հետո տուգանքը չեղյալ էր համարվել, դեռ մի բան էլ պետությունը մեզ 41 ՀՀ դրամ պարտք է մնացել (և սա բոլորովին լուրջ եմ ասում ու առանց կատակի նշույլի անգամ): Դա մենք ենք հետևողական, բայց քանի-քանի բնակիչ կարող էին այդ տեսակ սխալ տուգանքի զոհ լինել, առավելևս, որ կտրոնները այն էլ տարեկան, շատ քչերն են պահում: Ինչ ասեմ, լավ բնակիչներից փող պոկելու միջոց է: Չնայած մի դրական բան կա՝ ասֆալտապատել են ճանապարհը (իհարկե, լռում են այն մասին թե դա ինչպես է արվել, և ինչ որակով... մեծ մամեիս արած կարկատաններն էլ վկա): Մի խոսքով՝ նամակը կարդացի, հուզվեցի, ցավակցեցի հուզական Տարոն Մարգարյանին, բայց չհամոզեց, ձայնս ուրիշ թեկնածուի եմ տալու ու ոչ ՀՀԿ-ական ավագանու եմ ընտրելու: