Լրահոս

20.04.2013 10:38


Պատահար Արցախի պողոտայում. կա մեկ զոհ, 2 տուժած

Պատահար Արցախի պողոտայում. կա մեկ զոհ, 2 տուժած

Երևանի Արցախի պողոտայում ապրիլի 19-ին՝ կեսգիշերին մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 և «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 1979թ. ծնված Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 1980 թ. ծնված Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը և վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը