Լրահոս

20.04.2013 10:34


Զինվորի ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է

Զինվորի ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է

Հարգելի քաղաքացիներ եւ լրատվամիջոցներ, 
Դժբախտաբար, տեղի ունեցել հերթական մահը Հայոց բանակում: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն, «ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը»:

«Բանակն իրականում» ՔՆ-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտակերտի «Ինտերնատ» անունով հայտնի զորամասում: Ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է: Րաֆֆին զորակոչվել էր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից: 

Րաֆֆիի մարմինը Երեւանի ճանապարհին է եւ առավոտյան 10:30 ենթարկվելու է դիազննության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում («անատոմիկ»), հասցեն՝ Մ. Հերացի 5/1, Երեւան 0025: Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին: 
Լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների եւ այլ քաղաքացիների ներկայությունը ցանկալի է, քանի որ հաշվի առնելով նախորդ փորձերը, անկախ փորձագետի ներգրավումը կարող է խոչընդոտվել: 
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը