Արմեն Ռուստամյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՅԴ-ի դժգոհությունն է հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ:
«Գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները, որոնք մեր պատկերացմամբ լավագույն քայլերը կլինեն: Նախագահը այդ մոտեցումների մի մասն ընդունեց, մի մասը ՝չէ, մի մասն էլ՝ քննարկելու խնդիր դարձրեց: Մենք խնդիր չունենք՝ կարող ենք քննարկել»,-«aravot.am»–ին պատմել է Ա. Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ վարչապետի եւ մի շարք նախարարների վերանշանակումը «արդեն բավարար է՝ ասելու համար, որ նույն կուրսը, ուղեգիծը կշարունակվի, որը մեզ համար անընդունելի է: Այս ամեն ինչի հետեւանք՝ արտագաղթը, աղքատությունը եւ բոլոր այն մարտահրավերները, որոնք Սերժ Սարգսյանը նշեց իր ելույթում, այս կառավարությունը ունակ չէ վերացնելու: Որովհետեւ եթե վերացներ՝ մինչեւ հիմա կվերացներ կամ կմեղմեր այդ խնդիրը: Որեւէ լավ բան ակնկալել հնարավոր չէ նրանցից, որոնք չեն էլ գնահատում, որ այդ խնդիրներն իրենց պատճառով են եղել: Պարոն Սարգսյանն իր ելույթում հայտարարում էր, որ ընդդիմախոսների ուղերձը տեղ է հասել, բայց ես արդյունքը չեմ տեսնում: Ուղերձը տեղ հասած լիներ, առաջին հերթին կփոխվեին նրանք, որոնք այդ բացասական երեւույթների համար պատասխանատու են: Բայց կա նաեւ մի վտանգավոր ձեւակերպում, որ արեց նախագահը՝ մարդիկ դժգոհում են ոչ թե անձանցից, այլ խնդիրներից: Բայց այդ խնդիրները, լուծողներն են մեղավոր: Նրանց բերում, դնում են այդտեղ, որ խնդիրները լուծվեն: Այլ ոչ թե խնդիրները եթե կան, ուրեմն ոչ մեկ դրա համար պատասխանատու չէ»:
Ա. Ռուստամյանը կառավարության անդամների վերանշանակումները համարում է իրավիճակը ճիշտ չգնահատելու եւ ինքնագոհ պահվածքի հետեւանք: