Լրահոս

20.04.2013 09:35


Սերժ Սարգսյանը իր աշխատակազմի կեսին պարգևատրել է մեդալներով

Սերժ Սարգսյանը իր աշխատակազմի կեսին պարգևատրել է մեդալներով

«Ժողովուրդը» գրում է, որ Սերժ Սարգսյանը սկսել է իր մերձավոր թիմին մեդալներ շնորհել: Ըստ թերթի՝  ապրիլի 17-ին ու 18-ին ՀՀԿ նախագահը համապատասխան հրամանագրեր է ստորագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանին ու իր օգնական Սևակ Լալայանին: Իսկ իր օգնականներ Արմեն Աբելյանին, Գեորգի Կուտոյանին և արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանին շնորհել է «Մխիթար Գոշի», օգնական Ավետիս Բերբերյանին, մամուլի նախկին քարտուղար Արմեն Արզումանյանին ու «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Արա Սաղաթելյանին պարգևատրել է «Մովսես Խորենացու» մեդալով: «Նկատենք, որ Ա. Արզումանյանին պարգևատրել է նրան աշխատանքից հեռացնելու օրը, ընդ որում նախագահականի կայքում սկզբում տեղադրված են Արզումանյանի պաշտոնանկության, հետո' պարգևատրման հրամանագրերը: Նշենք, որ 2013թ. նախագահի նստավայրը նախատեսել է մեդալների համար ծախսել 60 մլն դրամ»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը