Լրահոս

19.04.2013 16:30


Արմեն Երիցյանը Կոմայգու «գոմիկներին» ուղիղ հեռարձակմամբ նկարելու և youtube է գցելու

Արմեն Երիցյանը Կոմայգու «գոմիկներին» ուղիղ հեռարձակմամբ նկարելու և youtube է գցելու

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերները այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից: Երիցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտները այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը.

«Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:

Երիցյանը դժվարացել է պատասխանել, թե ինչու հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում, եւ ինչու Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում.

«Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո»: 

Այս խորագրի վերջին նյութերը