Հանդիպելով դիմադրության՝ ձախողված կողոպտիչը դիմել է փախուստի
Ապրիլի 18-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980թ. ծնված Փարսադան Փ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 17։10-ի սահմաններում, հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 1986թ. ծնված Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը՝ դիմել է փախուստի:
Հանդիպելով դիմադրության՝ ձախողված կողոպտիչը դիմել է փախուստի