Ապրիլի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մեծարման օրը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսի և ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, շտաբի գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիի, ՀՀ քաղաքական և զինվորական իշխանությունների, այլ երկրների դեսպանների և ռազմական կցորդների մասնակցությամբ նշվեց Էրեբունի–Պլազա հյուրանում։ Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդը: Նա իր ելույթում ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տիրապետելով նորագույն ռազմական տեխնոլոգիաների և անցկացնելով բազմաթիվ զորավարժություններ պատրաստ են ցանկացած հնարավոր արտաքին սպառնալիքներին արժանի հակահարված տալ:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմական կարողությունը կոչված է պահպանելու խաղաղություն և կայունություն տարածաշրջանում ինչպես նաև համագործակցելու հարևանների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման կողմնակից է եղել և դեմ է եղել միջազգային և տարածաշրջանային հակամարտությունները ռազմական միջամտությամբ լուծելուն:
Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ կարևոր և ազդեցիկ դերակատարում ունեն:
Միջոցառման վայրում ԻԻՀ պաշտպանական կարողությունների և հզորության հետ ծանոթանալու նպատակով ցուցադրվել էին ԻԻՀ բանակի մասնագետների կողմից արտադրված սարքավորումների և սպառազինությունների ինչպես նաև ԻԻՀ ռազմական արդյունաբերության մասին պատմող որոշ տվյալներ և նկարներ:
Հայաստանում նշվեց Իրանի Բանակի օրը